Ածխամոխրագույն

Մետաղապլաստե լամինացված պատուհաններ ածխամոխրագույն ֆակտուրայով

Ածխամոխրագույն ֆակտուրայով լամինացված պատուհանները տան, բնակարանի, գրասենյակի դիզայնը դարձնում են անհատական, պաշտպանում են մետաղապլաստե պրոֆիլները քերծվածքներից ու մեխանիկական այլ վնասվածքներից:

Ծածկույթի տեսակները՝

  • ներսի կողմից
  • ֆասադի կողմից
  • երկկողմանի

✓  ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆ

✓  ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

✓  5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

✓  ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

Description

Մենք պատրաստում, առաքում և տեղադրում ենք մետաղապլաստե լամինացված պատուհաններ ածխամոխրագույն ֆակտուրայով: Մետաղապլաստե պրոֆիլի մակերևույթին փակցվում է պաշտպանիչ հատկություններով դեկորատիվ թաղանթ: Պրոֆիլի մակերևույթը նախապես աստառվում է, հետո վրան փակցվում է ակրիլային թաղանթը: Դրանից հետո պրոֆիլը գլանիկով մշակվում է, որպեսզի թաղանթը կիպ փակչի պոլիվինիլքլորիդին: Լամինացված պրոֆիլն ավելի կայուն է վնասվածքների հանդեպ և զգալիորեն երկարակյաց: Այն կարող է դիմանալ ջերմաստիճանային տատանումներին՝  −80 մինչև +130 C:

Մեզ մոտ կարող եք պատվիրել հետևյալ տիպի լամինացված պրոֆիլներ՝

  • Դրսից լամինացիայով, իսկ ներսից սպիտակ պրոֆիլներով պատուհաններ: Սա տարածված լուծում է առանձնատների, քոթեջների համար:
  • Ներսից լամինացիայով: Փողոցի կողմից պատուհանները սովորական տեսք ունեն, սպիտակ են: Ներսի կողմը գունավոր է: Սրանք սովորաբար տեղադրվում են քաղաքային բնակարաններում ու տներում, որտեղ կարևոր է ֆասադի միօրինակությունը պահպանելը:
  • Երկկողմանի – երկու կողմերից գունավորվում է միևնույն կամ տարբեր երանգներով:

Մեր առավելությունները

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ