Կամարաձև պատուհաններ

Կամարաձև պատուհաններն ավելի հաճախ տեղադրվում են քոթեջներում, հյուրանոցներում, սրճարաններում, ռեստորաններում: Այդպիսի պատուհանները կարող են լամինացվել, համադրվել այլ ձևեր ունեցող պատուհանների ու դռների հետ:

✓  ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆ

✓  ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

✓  5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

✓  ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

Description

Շինության տեխնիկական ու էսթետիկ առանձնահատկություններից ելնելով՝ ոչ միշտ է հնարավոր այն ապակեպատել տիպային պատուհաններով: ՊՎՔ պատուհանների կարևորագուն առավելություններից մեկն էլ այն է, որ դրանց կարելի է հաղորդել ցանկացած ձև: Ձևավոր պատուհաններից ամենից հաճախ մեզ մոտ պատվիրում են կամարաձև մետաղապլաստե պատուհաններ:

 Առավելությունները

  • Տեսանելիորեն մեծացնում են սենյակը
  • Զարդարում են շինությունը, նրբաճաշակ տեսք հաղորդում
  • Շատ լույս են ներս թողնում
  • Երկար են ծառայում և ամուր են
  • Ունեն ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ

 ՊՎՔ կամարաձև պատուհանների տեսակները

  • Աղեղնաձև

Առավել տարածվածն են, համարվում են ունիվերսալ: Այս ձևը կարծես միջին տեղ է զբաղեցնում կիսաշրջանաձև և տիպային համակարգի միջև: Այն հաճախ են օգտագործում դիզայներները:

  • Կիսաշրջանաձև

Համադրում են երկու կոնֆիգուրացիա՝ ուղղանկյուն և կլոր, այդ իսկ պատճառով էլ արտասովոր  տեսք ունեն: Դիզայներներն այսպիսի պատուհաններով ամենից հաճախ զարդարում են պրովանս ոճի սենյակները:

  • Մավրիտանական

Յուրահատուկ երկրաչափական տեսքի շնորհիվ այնքան էլ հաճախ չի հանդիպում: Սրանդ առանձնահատկությունը գմբեթաձև վերնամասն է: Իսկական գտածո է արևելյան դիզայնով սենյակների համար:

  • Սլաքաձև

Իրենց տեսքով հիշեցնում են գոթական տաճարները: Բնակելի տներում հազվադեպ են հանդիպում, հաճախ տեղադրվում են պաշտամունքային վայրերում:

 ՊՎՔ կամարաձև պատուհանների առանձնահատկությունները

  • Կամարի նվազագույն տրամագիծը սահմանափակ է՝ 1000 մմ լայն բացվող կոնստրուկցիաների համար և 600 մմ խլափեղկ պատուհանների համար:
  • Պլաստիկի թեք հատվածները մետաղով չեն ամրացվում, կոնստրուկցիաները տեղադրելլիս անհրաժեշտ է հաշվի առնել կայուն և հողմային ծանրաբեռնումները: 
  • Պրոֆիլի գրավիչ տեսքի համար կամարաձև բաղադրիչի բարձրությունը չպետք է գերազանցի պատուհանի լայնության 50%-ը:

Մեր առավելությունները

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ