Եռանկյուն պատուհաններ

Եռանկյուն պատուհանները հաճախ տեղարվում են ձեղնահարկերում, վերնաճակատներում, փոքր կառույցներում: Ունենք հետևյալ տարբերակները՝ ուղղանկյուն եռանկյուններ, հավասարակողմ եռանկյուններ կամ մի քանի կոնստրուկցիաներից կազմված կոմբինացիաներ:

✓  ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆ

✓  ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

✓  5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

✓  ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

Description

Տան դիզայնին օրիգինալություն կարելի է հաղորդել ոչ միայն բարդ դեկորներով, այլև եռանկյուն պատուհաններով, որոնք հետաքրքիր  են դարձնում ֆասադն ու արդյունավետ կերպով լրացնում ինտերիերը: Այս պատուհանները ներս են թողնում լույսը, պաշտպանում տեղումներից, փոշուց, լինում են խուլ կամ բացվող փեղկերով՝ կախված սենյակի նշանակությունից և պատուհանների պրոֆիլների տեսակից:

Առանձնահատկությունները

  • Ներդաշնակ կերպպով համադրվում են սուր տանիքների հետ:
  • Տանիքի տակ տեղադրելիս մեծացնում են տարածության բնական լուսավորությունը:
  • Հարմար են ֆրանսիական ոճով ապակեպատման համար:

ՊՎՔ եռանկյուն լուսաթափանց կոնստրուկցիաները տեղադրվում են ձեղնահարկերում, ծածկված պատշգամբներում: Բնակարաններում խուլ եռանկյուն պատուհաններ տեղադրվում են որպես լույսի լրացուցիչ աղբյուր: Եռանկյուն պատուհանները կիրառելի են ցանկացած դիզյանով օբյեկտներում:

Եռանկյուն պատուհանների տեսակները

  • Բացվող

Ունեն ոչ ստանդարտ ձևի փեղկեր, որոնք բացվում են ուղղահայաց պտտվելով: Կամարակալի առկայության դեպքում փեղկը բացվում է տիպային ուղղահայաց պատուհանի պես:

  • Վերնափեղկային հետգցովի

Բացվում են մասամբ, օդափոխության համար: Փեղկը ուղղահայաց հետ է բացվում: Լավագույն լուծումն է փոքր սենյակների համար, որտեղ լայն բացվող համակարգերը հարմար չեն:

  • Խուլ

Չեն բացվում, կարող են ունենալ կամարակալ, սովորաբար տեղադրվում են ոչ բնակելի շինություններում, պահեստներում կամ որպես լրացում տիպային պատուհաններին:

Ձևավոր պատուհանների պատրաստման ու տեղադրման բարդությունն ստիպում են լուրջ վերաբերվել արտադրողի ընտրությանը, քանի որ ոչ բոլորն են թողարկում բացարձակ որակյալ արտադրանք: Smartline հուսալի եռանկյուն պրոֆիլներ կարող եք պատվիրել մեզ մոտ մատչելի գներով: Մենք երաշխավորում ենք բարձր որակ և երկարակեցություն:

Մեր առավելությունները

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ