ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

Մետաղապլաստե պատուհաններ չափագրումով ու տեղադրումով

«Gplas» ընկերությունում դուք կարող եք պատվիրել մետաղապլաստե պատուհաններ չափագրումով ու տեղադրումով: Մետաղապլաստե պատուհանները մենք պատրաստում ենք օրիգինալ նյութերից և տեղադրում ենք ԳՕՍՏ ստանդարտներին համապատասխան՝ ճշտորեն հետևելով մոնտաժման տեխնոլոգիաներին: 

Պատուհանների պատրաստման աշխատանքները ներառում են՝

  • խորշերի չափում.
  • կոնստրուկցիաների պատրաստում.
  • հին պատուհանների ապամոնտաժում.
  • նոր պատուհանների մոնտաժում.
  • պատուհանագոգերի, ջրահանների, շեպերի տեղադրում.
  • շինարարական աղբի դուրսբերում:

Մետաղապլաստե պատուհանների գները Երևանում

Աշխատանքների արժեքը կախված է նյութերից, խորշերի չափսերից, ջերմա- և ձայնամեկուսացման պահանջներից: Էներգախնայող, ձայնամեկուսիչ, բազմաֆունկցիոնալ ծածկույթներով, հարվածապաշտպան նյութերով ապակեպատումն ավելի թանկ արժե: Ոչ ստանդարտ՝ կլոր, կամարաձև, եռանկյուն պատուհաններն ավելի թանկ են, քան ստանդարտ ուղղանկյուն պատուհանները: Պրոֆիլների արժեքի վրա ազդում է նաև լամինացիան: Պատվերի գինը մոտավորապես հաշվարկելու համար օգտվեք օնլայն հաշվիչից, իսկ կոնկրետ հաշվարկելու համար հրավիրեք չափագրողի, որի ծառայությունն անվճար է: 

Պատրաստի պատուհանների արժեքի մեջ մտնում է՝ պատուհանը, ջրաթափները, պատուհանագոգերը, շեպերը, առաքումն ու տեղադրումը:

Կապ մեզ հետ

Ուղարկել նամակ

info@gplas.am​

Զանգահարել

+37493134312

Խանութ-սրահ

Երևան, Աշտարակի խճուղի, 1 շենք