Սեղանաձև պատուհաններ

Սեղանաձև պատուհաններն ավելի հաճախ տեղադրվում են տանիքում, ձեղնահարկերում: Այն թույլ է տալիս հնարավորինս շատ լույսի ներթափանցում սահմանափակ տարածքներում: Կոնստրուկցիան կարող է լինել խոշոր չափսերի, տարբեր տեսակի փեղկերով:

✓  ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆ

✓  ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

✓  5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

✓  ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

Description

Երբեմն տեխնիկական կամ այլ պատճառներով տիպային պատուհանների տեղադրումն անհնար է (օրինակ՝ ձեղնահարկում կամ տանիքի տակ), սակայն մետաղապլաստե պատուհանները երկրաչափական սահմանափակումներ չունեն: Դրանք կարող են ընդունել ցանկացած ձև, կարող են լինել նաև սեղանաձև:

Առանձնահատկությունները

  • բարձր ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում.
  • գեղեցիկ են երկթեք տանիք ունեցող տներում.
  • լրացվում են էներգախնայող ապակեփաթեթով, հակահարվածային ֆուրնիտուրայով.
  • երկարատև շահագործում.
  • խնամք չեն պահանջում.
  • պրոֆիլը կարող է լամինացվել ֆասադի կամ ինտերիերի գույնով:

Մետաղապլաստե սեղանաձև պատուհանների տեսակները

  • Խուլ

Չեն բացվում: Սովորաբար փոքր չափսեր ունեն: Տեղադրվում են ձեղնահարկերում՝ լավագույն լուսավորություն ապահովելու համար:

  • Միափեղկ

Կարող են բացվել-փակվել, պտտվել հետ ընկնելով կամ համակցված եղանակով:

  • Երկփեղկ

Մեկ անշարժ և մեկ բացվող փեղկով: Բացվում են միափեղկ կոնստրուկցիաների նման:

  • Բազմափեղկ

Համակցված համակարգեր են մեծ մակերեսով, հաճախ տեղադրվում են տանիքի տակ գտնվող սենյակներում:

Մետաղապլաստե սեղանաձև պատուհանների արտադրման առանձնահատկությունները

Սեղանաձև ՊՎՔ պատուհաններ պատրաստելու համար արտադրողներն օգտագործում են ավանդական պրոֆիլները՝ պատվիրատուի ընտրությամբ: Շատերն ապակեպատման համար պատվիրում են կատարելագործված պրոֆիլային համակարգեր՝ լրացուցիչ պաշտպանիչ ֆունկցիաներով:

Այս պատուհաններն ապահովում են ջերմամեկուսացման առավել բարձր մակարդակ, գեղեցիկ են ներսից ու դրսից: Սեղանաձև Smartline պատուհաններ կարելի է պատվիրել մեզ մոտ՝ մատչելի գնով: Մեր մասնագետները կչափագրեն և արհեստավարժ կերպով կտեղադրեն սեղանաձև պրոֆիալային համակարգեր ցանկացած շինանյութից կառուցված շենքում:

Մեր առավելությունները

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ