Թերմոմոստ ալյումինե պատուհաններ

Խոշոր չափսերի պատուհանախորշերում տեղադրեք տաք ալյումինե պատուհաններ: Վերջիններս պլաստիկե պատուհանների նման հուսալիորեն մեկուսացնում են ձայնն ու ջերմությունը, բայց ավելի թեթև են և չեն դեֆորմացվում շահագործման ընթացքում: Թերմոմոստ ալյումինե պատուհանները բարձր ջերմամեկուսացում են ապահովում պոլիամիդէ ջերմաներդիրների շնորհիվ: Դրանք արգելակում են դրսից ցրտի ներթափանցումը:

Առավելությունները

  • թեթև քաշ, տեղադրում ցանկացած պատուհանախորշում
  • սահող և բացվող փեղկեր
  • պաշտպանություն ցրտից և աղմուկից
  • ամրություն, երկարակեցություն
  • կայունություն ժանգի, եղանակային փոփոխությունների հանդեպ

✓  ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆ

✓  ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

✓  5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

✓  ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

Description

Թերմոմոստ (տաք) ալյումինե պատուհաններ

Խոշոր չափսերի պատուհանախորշերում տեղադրեք տաք ալյումինե պատուհաններ: Վերջիններս պլաստիկե պատուհանների նման հուսալիորեն մեկուսացնում են ձայնն ու ջերմությունը, բայց ավելի թեթև են և չեն դեֆորմացվում շահագործման ընթացքում: Թերմոմոստ ալյումինե պատուհանները բարձր ջերմամեկուսացում են ապահովում պոլիամիդէ ջերմաներդիրների շնորհիվ: Դրանք արգելակում են դրսից ցրտի ներթափանցումը: 

Առավելությունները

  • թեթև քաշ, տեղադրում ցանկացած պատուհանախորշում
  • սահող և բացվող փեղկեր
  • պաշտպանություն ցրտից և աղմուկից
  • ամրություն, երկարակեցություն
  • կայունություն ժանգի, եղանակային փոփոխությունների հանդեպ


Ալյումինե տաք պատուհանների առանձնահատկությունները

Գին: Ջերմամեկուսացնող ալյումինե պրոֆիլային համակարգերը մետաղապլաստե որոշ մոդելներից թանկ չեն: Ընդ որում այսպիսի պատուհանները երկարակյաց են, կատարում են բոլոր անհրաժեշտ ֆունկցիաները: 

Մինչև 80 տարի շահագործման ժամկետ: Կոտրվելու դեպքում կարելի է փոխել ոչ թե ամբողջ պատուհանը, այլ միայն շարքից դուրս եկած հատվածը:

Հուսալիություն: Թերմոմոստ պատուհանները լավ պաշտպանում են քամուց, փոշուց, տեղումներից, ցրտից, աղմուկից:

Տեղադրում ցանկացած եղանակի: Տեղադրումն իրականացվում է առանց «թաց» պրոցեսների և գրեթե անկախ եղանակից ու սեզոնից: 

Ձևավորման բազմազանություն: Պրոֆիլը կարելի է ծածկել փայտը նմանակող լամինացիայով, գունավորել RAL երանգապնակի ցանկացած գույնով, տեղադրել ընտրովի ապակեփաթեթ: 

Թեթև քաշ: Ամուր և թեթև ալյումինը կարելի է տեղադրել հին ֆասադներում, պատշգամբներում, որոնք հնարավոր չէ ամրացնել: Տեղադրման համար չի պահանջվում շատ ամուր հիմքով պատուհանախորշ:

Նվազագույն խնամք: Մակերևույթները հեշտությամբ մաքրվում են գոլ ջրով և սովորական կենցաղային քիմիայով:

Էկոլոգիական անվտանգություն: Շրջակա միջավայրի և մարդու առողջության համար անվտանգ են:

Թերմոմոստ ալյումինե պատուհանների գները

Տաք ալյումինե պատուհանների գները կախված են խորշերի չափսերից ու ձևերից: Ոչ ստանդարտ, վիտրաժային կամ համայնապատկերային պատուհանների արժեքն ավելի բարձր է: Դրանց պատրաստման տեխնոլոգիան համարվում է բարդ, և որոշ ընկերություններ չեն տիրապետում այդ տեխնոլոգիային: Մենք պատրաստում ենք թերմոմոստ ալյումինե պատուհաններ օրիգինալ պրոֆիլներից, տարբեր չափսերի ու ձևերի:

Պատուհանների գները ճշգրիտ հաշվարկելու համար կարող եք պատվիրել չափագրման անվճար ծառայություն, իսկ մոտավոր գնահաշվարկի համար՝ օգտվել կայքում տեղադրված հաշվիչից:

Մեր առավելությունները

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ