Սառը ալյումինե պատուհաններ

Ալյումինե սառը պրոֆիլներով պատուհաններ տեղադրելու համար դիմեք մեզ, և մենք կպատրաստենք, կառաքենք ու կտեղադրենք ալյումինե պատուհանները մատչելի գներով:

Դուք կարող եք գնել խուլ կամ բացվող փեղկերով, լայն բացվող կամ պտտվող-հետ ընկնող փեղկերով, փայտի կամ պաշտպանիչ դեկորատիվ ծածկույթով ալյումինե պատուհաններ: Պրոֆիլի արժեքը կախված է պատուհանի կառուցվածքից ու ձևավորումից:

Առանձնահատկությունները

  • կայուն է ժանգի և վնասվածքների նկատմամբ
  • պաշտպանում է տեղումներից ու միջանցիկ քամուց
  • կարող է լինել ցանկացած ձևի ու չափսի
  • կարող է գունավորվել և լամինացվել ինտերիերի կամ ֆասադի երանգներով

✓  ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆ

✓  ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

✓  5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

✓  ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

 

Description

Ալյումինե սառը պրոֆիլներով պատուհաններ տեղադրելու համար դիմեք մեզ, և մենք կպատրաստենք, կառաքենք ու կտեղադրենք ալյումինե պատուհանները մատչելի գներով:

Դուք կարող եք գնել խուլ կամ բացվող փեղկերով, լայն բացվող կամ պտտվող-հետ ընկնող փեղկերով, փայտի կամ պաշտպանիչ դեկորատիվ ծածկույթով ալյումինե պատուհաններ: Պրոֆիլի արժեքը կախված է պատուհանի կառուցվածքից ու ձևավորումից:

Առանձնահատկությունները

  • կայուն է ժանգի և վնասվածքների նկատմամբ
  • պաշտպանում է տեղումներից ու միջանցիկ քամուց
  • կարող է լինել ցանկացած ձևի ու չափսի
  • կարող է գունավորվել և լամինացվել ինտերիերի կամ ֆասադի երանգներով

Քաղաքամերձ տներում, քոթեջներում, ամառանոցներում պատուհանախորշերը հաճած ձևավորում են ալյումինե սառը պատուհաններով: Այս լուծումը մատչելի է և ֆունկցիոնալ: Պատուհանների սառը ալյումինե պրոֆիլը չունի ջերմաներդիրներ և ՊՎՔ նման ջերմամեկուսիչ չէ: Սակայն այն լավ պաշտպանում է վատ եղանակից, տեղումներից, քամուց, փոշուց: Ալյումինե սառը պատուհանները տեղադրվում են սեզոնային բնակության տներում: Դրանք ավելի հաճախ ունենում են միաշերտ ապակեփաթեթներ, տեղադրվում են վերանդաներում, տեռասներում: Ալյումինե պրոֆիլային համակարգերը թեթև են և աննշան են ծանրաբեռնում պատուհանի հիմքը: Դրանք կարող են ընդունել ստանդարտ և բարդ ձևեր՝ լինում են սեղանաձև, եռանկյուն, կամարաձև: Այդպիսի պրոֆիլները կարող են տեղադրվել խոշորամասշտաբ պատուհանախորշերում:

Ալյումինե պատուհանների առավելությունները

Ալյումինե պատուհանները միաժամանակ ամուր են և թեթև, մինչև 3 անգամ էժան մետաղապլաստե պատուհաններից, ինչի շնորհիվ լավագույն լուծում կարող են լինել ամառանոցային շինությունների համար: Այլ առավելություններ՝

  • Մինչև 50 տարի շահագործման ժամկետ: Կայուն է կոռոզիայի, միջավայրի բացասական ազդեցույան հանդեպ, չի դեֆորմացվում:
  • Հեշտությամբ է խնամվում: Մետաղը հեշտությամբ է մաքրվում կեղտից, վանում է փոշին:
  • Լուսաթափանցության բարձր մակարդակ: Ալյումինի ամրության շնորհիվ շրջանակները նեղ են և ավելի շատ լույս են ներս թողնում:
  • Ձևավորման բազմազանություն: պրոֆիլները  կարող են գունավորվել և լամինացվել, կարող են տեղադրվել երանգավորված ապակեփաթեթներ:
  • Տարածության խնայողություն: Սահող փեղկերը նվազագույն տեղ են զբաղեցնում: Դրանք սահուն ու անաղմուկ շարժվում են ուղղորդիչների երկայնքով:

Ալյումինե սառը պատուհանների գները

Քոթեջներում որակյալ և մատչելի պատուհաններ տեղադրելու համար պատվիրեք մեզ մոտ ալյումինե պատուհաներ: Մենք կտեղադրենք մինչև 50 տարի շահագործման ժամկետ ունեցող պատուհաններ: Ալյումինե սառը պատուհանների արժեքը կախված է մի քանի գործոններից, ինչպիսիք են՝

  • պատուհանախորշի չափսն ու ձևը.
  • ապակու մակերեսը.
  • հարդարանքի, օժանդակ դետալների ընտրությունը.
  • ապակեփաթեթների հաստությունը:

Մեր առավելությունները

ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ

ԲԱՐՁՐ ՈՐԱԿ

5 ՏԱՐԻ ԵՐԱՇԽԻՔ

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ