Շինության տեխնիկական ու էսթետիկ առանձնահատկություններից ելնելով՝ ոչ միշտ է հնարավոր այն ապակեպատել տիպային պատուհաններով: ՊՎՔ պատուհանների կարևորագուն առավելություններից մեկն էլ այն է, որ դրանց կարելի է հաղորդել ցանկացած ձև: Ձևավոր պատուհաններից ամենից հաճախ մեզ մոտ պատվիրում են կամարաձև մետաղապլաստե պատուհաններ:
Այսպիսով, կամարաձև պատուհաններն են.

  • կիսաշրջանաձեւ ձև (կիսաշրջանի տեսքով);
  • նշտարի ձև (մատնանշված գագաթով);
  • սոխի ձև (կլորացված վերևով և ուղիղ կողմերով);
  • Մավրիտական ​​ձև (ձիաձևի տեսքով):

Առավելությունները

  • Տեսանելիորեն մեծացնում են սենյակը
  • Զարդարում են շինությունը, նրբաճաշակ տեսք հաղորդում
  • Շատ լույս են ներս թողնում
  • Երկար են ծառայում և ամուր են
  • Ունեն ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ

Կամարաձև պատուհանների տեսակները

Աղեղնաձև

Առավել տարածվածն են, համարվում են ունիվերսալ: Այս ձևը կարծես միջին տեղ է զբաղեցնում կիսաշրջանաձև և տիպային համակարգի միջև: Այն հաճախ են օգտագործում դիզայներները:

Կիսաշրջանաձև

Համադրում են երկու կոնֆիգուրացիա՝ ուղղանկյուն և կլոր, այդ իսկ պատճառով էլ արտասովոր տեսք ունեն: Դիզայներներն այսպիսի պատուհաններով ամենից հաճախ զարդարում են պրովանս ոճի սենյակները:

Մավրիտանական

Յուրահատուկ երկրաչափական տեսքի շնորհիվ այնքան էլ հաճախ չի հանդիպում: Սրանդ առանձնահատկությունը գմբեթաձև վերնամասն է: Իսկական գտածո է արևելյան դիզայնով սենյակների համար:

Սլաքաձև

Իրենց տեսքով հիշեցնում են գոթական տաճարները: Բնակելի տներում հազվադեպ են հանդիպում, հաճախ տեղադրվում են պաշտամունքային վայրերում:

Կամարաձև պատուհանների առանձնահատկությունները

Կամարի նվազագույն տրամագիծը սահմանափակ է՝ 1000 մմ լայն բացվող կոնստրուկցիաների համար և 600 մմ խլափեղկ պատուհանների համար:
Պլաստիկի թեք հատվածները մետաղով չեն ամրացվում, կոնստրուկցիաները տեղադրելլիս անհրաժեշտ է հաշվի առնել կայուն և հողմային ծանրաբեռնումները:
Պրոֆիլի գրավիչ տեսքի համար կամարաձև բաղադրիչի բարձրությունը չպետք է գերազանցի պատուհանի լայնության 50%-ը:

Կամարաձև պատուհանների արտադրության առանձնահատկությունները

Ձևավոր պրոֆիլային համակարգերն արտադրվում են «չոր» և «թաց» եղանակով: Պլաստիկը տաքացնում են մինչև 130°C և հաղորդում անհրաժեշտ ձևը: Պատրաստի արտադրանքը տեղադրում են կամ տաք գլիցերինի մեջ, կամ էլ կերամիկայի ջերմատարրերով ջեռուցման խցում: «Թաց» եղանակի լավն այն է, որ ապահովում է ավելի հավասարաչափ տաքացում, ինչը թույլ է տալիս պահպանել ՊՎՔ կառուցվածքը: Սակայն այսպիսի եղանակով պրոֆիլն արտադրում են հատուկ սարքավորման միջոցով, այդ իսկ պատճառով էլ այդպիսի պրոֆիլներն ավելի թանկ արժեն: