Home » Ալյումինե պատուհաններ
ԱԼՅՈՒՄԻՆԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
Ալյումինե պրոֆիլային համակարգերը հարմար են մեծ չափերի համայնապատկերային ապակեպատման համար: Դրանք ավելի մեծ ծանրաբեռնվածություն կարող են տանել, քան ՊՎՔ պատուհանները, կարող են ունենալ տարբեր ձևավորում: Տաք պրոֆիլը լավ ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ է, օգնում է խնայել ջեռուցման հարցում:
Ալյումինե պատուհանների առավելությունները
- Խնայողություն: Սառը ալյումինե պատուհան տեղադրելով դուք կտնտեսեք թե՛ տեղադրելիս, թե՛ շահագործելիս:
- Շատ լույս: Նեղ պրոֆիլը ներս է թողնում արևի շողերի առավելագույն քանակություն, սենյակը լուսավորվում է բնական լույսով:
- Տարբեր գույներ և դեկոր: Ընդարձակ երանգապնակը թույլ է տալիս ընտրել տան ինտերիերին, ֆասադին համապատասխան երանգով պրոֆիլներ:
- Բարդ ձևեր: Ալյումինը թեթև է, հեշտությամբ է ենթարկվում մշակման: Նրանից կարելի է պատրաստել կլոր, եռանկյուն, կամարաձև պրոֆիլ:
Լինում են տաք և ալյումինե պատուհաններ: Առաջին դեպքում պատուհանային համակարգը սենյակում ջերմաստիճանը պահպանում է պոլիմերային ջերմամեկուսիչի, ռետինե խտացուցիչի, հերմետիկ ապակեփաթեթի շնորհիվ: Այն կարող է համալրվել էներգաարդյունավետ կամ բազմաֆունկցիոնալ ապակեփաթեթով: Առանց ջերմաներդիրների սառը պրոֆիլները տեղադրվում են չջեռուցվող օբյեկտներում՝ առավելագույն բնական լուսավորման համար: Երբեմն դրանք կատարում են միջնորմների դեր:
Ընտրված ֆուրնիտուրայից կախված՝ ալյումինե պրոֆիլներով պատուհանները բացվում են տարբեր կերպ կամ լինում են խուլ: Դրանք լինում են լայն բացվող, պտտվող-հետ ընկնող, հետ ընկնող: Ձմեռային այգիներում պրոֆիլները բարձր են տեղադրում, իսկ հեշտությամբ բացելու համար կիրառում են ավտոմատացված մեխանիզմներ կամ հատուկ հարմարանքներ: