Home » Մետաղապլաստե պատուհաններ » Վերնափեղկով պատուհաններ
ՎԵՐՆԱՓԵՂԿՈՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
Վերնափեղկով պատուհանները սկզբում նախատեսված էին մեծ չափսերի պատուհանախորշերի համար: Այդպիսի կոնստրուկցիաները նպատակահարմար է տեղադրել 1.7 մ և ավելի չափս ունեցող պատուհանախորշում, քանի որ այդ երկարության ամբողջական ապակեփաթեթները չափազանց ծանր են: Իսկ դա ժամանակի ընթացքում անպայման անդրադառնում է ողջ կոնստրուկցիայի ֆունկցիոնալության վրա: Բացի դրանից, խոշոր չափսեր ունեցող փեղկերը բացելը վտանգավոր է և անհարմար:
Վերնափեղկերի տեսակները
- խուլ
- հետ ընկնող
- վերևից կախվող
- երկու կողմից բացվող
- Վերնափեղկով միափեղկ պատուհան
- Վերնափեղկով երկփեղկ պատուհան
- Վերնափեղկով եռափեղկ պատուհան
Ինչ է պատուհանի վերնափեղկը
Վերնափեղկը պատուհանի առանձին հատված է (սովորաբար վերևի հատվածը)՝ իր ապակեփաթեթով, որը տեղադրված է հորիզոնական ուղղությամբ: Վերնափեղկի չափսը չպետք է գերազանցի 40 սմ բարձրությունը: Չափազանց մեծ պատուհանները լավ կլինի բաժանել հատվածների, վերնափեղկի հետ ապահովելով 3:1 հարաբերակցությունը: Նշված հարաբերակցության խախտումը կարող է հանգեցնել ապակու քերծվածքների:
Վերնափեղկով մետաղապլաստե պատուհաններն ամրացնում են կոնստրուկցիան, դարձնում այն ավելի հուսալի ու երկարակյաց: