Home » Մետաղապլաստե պատուհաններ » Եռափեղկ պատուհաններ
ԵՌԱՓԵՂԿ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
Եթե ձեր բնակարանում պատուհանախորշը 2 մետրից լայն է, շահավետ կլինի տեղադրել եռափեղկ պատուհան: Պլաստիկե երկայնակի շերտաձողերը պատուհանի հիմքի վրա հավասարաչափ բաշխում են ծանրաբեռնվածությունը՝ այդպիսով նպաստելով պատուհանի շահագործման տևողության երկարացմանը: Ցանկացած չափսի պատուհան կարելի է համալրել փակվող կամ պտտվող ֆուրնիտուրային դետալներով, օդանցքով: Եռափեղկ ՊՎՔ պատուհանների ապակիները կարելի է պատել պաշտպանիչ թաղանթներով:
Եռափեղկ պատուհանների գները
Մետաղապլաստե եռափեղկ պատուհանի ճշգրիտ արժեքը կարելի է հաշվարկել միայն պատուհանախորշերի չափագրման հիման վրա: Մոտավոր գները կարելի է իմանալ կայքում տեղադրված հաշվիչի միջոցով, ինչպես նաև կապվելով մեր մասնագետներին կայքում նշված կապի միջոցներով:
Եռափեղկ պատուհանների տեսակները
- 2 խուլ փեղկ և մեկ բացվող — մատչելի լուծում, որը նաև խնամք չի պահանջում.
- 2 փեղկերը բացվում են (հաճախ կողքերից), մեկը խուլ է – ապահովում է արդյունավետ օդափոխություն, թույլ է տալիս հեշտությամբ մաքրել ապակիները
- 3 փեղկերն էլ բացվում են – առավել թանկ տարբերակ է, քանի որ հագեցած է ֆուրնիտուրային տարբեր դետալներով