Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: Ձեր կողմից շարունակական մուտքը կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:
Գաղտնիության սկզբունքներ
ՋԻՊԼԱՍ ընկերությունը օգտագործում է Օգտատիրոջ մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով, ՋԻՊԼԱՍ-ը չի կարող տրամադրել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի: ՋԻՊԼԱՍ-ը ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից:
Կայքի հանրամատչելի հատվածները
Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ջեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:
Անձնական տեղեկություններ
Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահմանփակվում վերը թվարկված եղանակներով: