ՎԵՐՆԱՓԵՂԿՈՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

Վերնափեղկով պատուհանները սկզբում նախատեսված էին մեծ չափսերի պատուհանախորշերի համար: Այդպիսի կոնստրուկցիաները նպատակահարմար է տեղադրել 1.7 մ և ավելի չափս ունեցող պատուհանախորշում, քանի որ այդ երկարության ամբողջական ապակեփաթեթները չափազանց ծանր են: Իսկ դա ժամանակի ընթացքում անպայման անդրադառնում է ողջ կոնստրուկցիայի ֆունկցիոնալության վրա: Բացի դրանից, խոշոր չափսեր ունեցող փեղկերը բացելը վտանգավոր է և անհարմար:

Վերնափեղկերի տեսակները

  • խուլ
  • հետ ընկնող
  • վերևից կախվող
  • երկու կողմից բացվող
  1. Վերնափեղկով միափեղկ պատուհան
  2. Վերնափեղկով երկփեղկ պատուհան
  3. Վերնափեղկով եռափեղկ պատուհան

Ինչ է պատուհանի վերնափեղկը

Վերնափեղկը պատուհանի առանձին հատված է (սովորաբար վերևի հատվածը)՝ իր ապակեփաթեթով, որը տեղադրված է հորիզոնական ուղղությամբ: Վերնափեղկի չափսը չպետք է գերազանցի 40 սմ բարձրությունը: Չափազանց մեծ պատուհանները լավ կլինի բաժանել հատվածների, վերնափեղկի հետ ապահովելով 3:1 հարաբերակցությունը:  Նշված հարաբերակցության խախտումը կարող է հանգեցնել ապակու քերծվածքների: 

Վերնափեղկով մետաղապլաստե պատուհաններն ամրացնում են կոնստրուկցիան, դարձնում այն ավելի հուսալի ու երկարակյաց:

Կապ մեզ հետ

Ուղարկել նամակ

info@gplas.am​

Զանգահարել

+37493134312

Խանութ-սրահ

Երևան, Աշտարակի խճուղի, 1 շենք