Ընկերության ընթացիկ արտադրական ծրագիրը ներառում է պրոֆիլների լայն տեսականի, որը պարբերաբար համալրվում է նոր գունային երանգներով՝ անհատական մոտեցմամբ բավարարելով յուրաքանչյուր սպառողի պահանջները:
SmartLine պրոֆիլների քառախցիկ համակարգն ապահովում է՝
1. Ջերմա և ձայնամեկուսացման ավելի բարձր աստիճան
2. Ամրություն և երկարակեցություն
3. Կատարյալ արտաքին տեսքի և գույնի պահպանում՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հետևանքով չենթարկվելով դեֆորմացիայի
4. Էներգախնայողության օպտիմալ աստիճան՝ ճշգրիտ հաշվարկների արդյունքում ստացված իդեալական հերմետիկության շնորհիվ:
Պրոֆիլում առկա հավելանյութերի շնորհիվ ստացվող արտադրանքը լիովին անվնաս է առողջության համար:
ՀԵՐՄԵՏԻԿՈՒԹՅՈՒՆ
Ջերմա և ձայնամեկուսացման ավելի բարձր աստիճան և պաշտպանում խոնավության, փոշու և աղտոտվածության դեմ
ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Ցրտադիմացկունության, ջերմակայունության, Էներգախնայողության օպտիմալ աստիճան՝ շնորհիվ պրոֆիլի բաղադրության մեջ առկա որոշ հավելումների
ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հետևանքով պրոֆիլները չեն ենթարկվում դեֆորմացիայի