Home » Մետաղապլաստե պատուհաններ
ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
Մետաղապլաստե պատուհաններ չափագրումով ու տեղադրումով
«Gplas» ընկերությունում դուք կարող եք պատվիրել մետաղապլաստե պատուհաններ չափագրումով ու տեղադրումով: Մետաղապլաստե պատուհանները մենք պատրաստում ենք օրիգինալ նյութերից և տեղադրում ենք ԳՕՍՏ ստանդարտներին համապատասխան՝ ճշտորեն հետևելով մոնտաժման տեխնոլոգիաներին:
Պատուհանների պատրաստման աշխատանքները ներառում են՝
- խորշերի չափում.
- կոնստրուկցիաների պատրաստում.
- հին պատուհանների ապամոնտաժում.
- նոր պատուհանների մոնտաժում.
- պատուհանագոգերի, ջրահանների, շեպերի տեղադրում.
- շինարարական աղբի դուրսբերում:
Մետաղապլաստե պատուհանների գները Երևանում
Աշխատանքների արժեքը կախված է նյութերից, խորշերի չափսերից, ջերմա- և ձայնամեկուսացման պահանջներից: Էներգախնայող, ձայնամեկուսիչ, բազմաֆունկցիոնալ ծածկույթներով, հարվածապաշտպան նյութերով ապակեպատումն ավելի թանկ արժե: Ոչ ստանդարտ՝ կլոր, կամարաձև, եռանկյուն պատուհաններն ավելի թանկ են, քան ստանդարտ ուղղանկյուն պատուհանները: Պրոֆիլների արժեքի վրա ազդում է նաև լամինացիան: Պատվերի գինը մոտավորապես հաշվարկելու համար օգտվեք օնլայն հաշվիչից, իսկ կոնկրետ հաշվարկելու համար հրավիրեք չափագրողի, որի ծառայությունն անվճար է:
Պատրաստի պատուհանների արժեքի մեջ մտնում է՝ պատուհանը, ջրաթափները, պատուհանագոգերը, շեպերը, առաքումն ու տեղադրումը: