ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

GPLAS ընկերությունը պատրաստում է ոչ ստանդարտ ձև ունեցող պատուհաններ՝ կլոր, օվալաձև, եռանկյուն, բազմանկյուն, նաև խոշոր չափսերի՝ բարդ կառուցվածքով պատուհաններ։ Պատուհանների պատրաստումն իրականացվում է պատուհանախորշի ճշգրիտ չափագրման հիման վրա, հաշվի են առնվում կառուցվածքային բոլոր դետալներն ու նրբությունները։ Պատրաստի ոչ ստանդարտ պատուհանները տեղադրում են մեր մասնագետները, ովքեր տիրապետում են մոնտաժային այն տեխնոլոգիաներին, որոնք խորհուրդ են տրվում արտադրողի կողմից:

Մեր արտադրանքի հիմքում «SmartLine» լավագույն պրոֆիլներն են: Մենք ներկրում ենք միաշերտ, երկշերտ, տաք ապակեփաթեթներ, օգտագործում տարբեր ապակիներ (վիտրաժային, հակահարվածային, փայլատ), պատրաստում սպիտակ կամ գունավոր ՊՎՔ պրոֆիլային համակարգեր: 

Ոչ ստանդարտ պատուհանների տեսակները

  • Կլոր
  • Եռանկյուն
  • Կամարաձև
  • Սեղանաձև

Ոչ ստանդարտ մետաղապլաստե պատուհանների արժեքը կախված է խորշի չափսերից ու ձևից, մոնտաժային աշխատանքների բարդությունից, ջերմա- և ձայնամեկուսացման պահանջներից, լրացուցիչ աքսեսուարներից: Ճշգրիտ հաշվարկ ստանալու համար կարող եք պատվիրել չափագրման ծառայություն անվճար:  Մոտավոր հաշվարկ կարող եք կատարել կայքում տեղադրված հաշվիչով:

Կլոր

Փեղկերը կարող են լինել խուլ, բացվող, կիսակլոր:

Եռանկյուն

Ուղղանկյուն եռանկյուններ, հավասարակողմ եռանկյուններ կամ մի քանի կոնստրուկցիաներից կազմված կոմբինացիաներ:

Կամարաձև

Կարող են համադրվել այլ ձևեր ունեցող պատուհանների ու դռների հետ:

Սեղանաձև

Կոնստրուկցիան կարող է լինել խոշոր չափսերի, տարբեր տեսակի փեղկերով:

GPLAS ընկերությունում կարող եք պատվիրել ցանկացած բարդության պատուհաններ: Մենք ստեղծում ենք ինչպես ստանդարտ, այնպես էլ ոչ ստանդարտ պատուհաններ անհատական պատվերներով: Վերջիններիս պատրաստումն ավելի երկար է տևում, քան սովորական պատուհանների պատրաստումը, քանի որ կիրառվում է ավելի բարդ տեխնոլոգիա:

Կապ մեզ հետ

Ուղարկել նամակ

info@gplas.am​

Զանգահարել

+37493134312

Խանութ-սրահ

Երևան, Աշտարակի խճուղի, 1 շենք